Նախորդ սմարթֆոնի հետ կապված անհաջողությունից և 3 մլն Galaxy Note 7-ի ետկանչից հետո Samsung-ն այս շաբաթ ամերիկյան շուկա է վերադանում իր նորագույն Galaxy S8 առաջատար սմարթֆոնով:
Ինչպես հայտնում է Wall Street journal-ը, Հարավային Կորեայում ընկերության նոր արտադրանքը ձեռք բերած առաջին օգտատերերն արդեն բողոքներ են հայտնել` դժգոհելով, որ սմարթֆոնի էկրանը կարմիր երանգ ունի:
Samsung-ից տեղեկացրել են, որ կարմիր գույնի շրջանակով էկրանը կարելի է ուղղել սարքի կարգավորումների միջոցով: