Մեսրոպ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մինչեւ ամսի 14-ը քաղաքապետի երեք թեկնածուները իմ անեկդոտների հերոսներից են լինելու: Երեկ մի հատ Տարոնական անեկդոտ էր, մի հատ Նիկոլական: Փոստանջյանի մասին էլ կլինի: Իսկ էսօր՝ դարձյալ Տարոն:
**
Իմանալով, որ Երեւանի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում է նաեւ Զարուհի Փոստանջյանը, Տարոն Մարգարյանը հարցնում է իր օգնականին
– Լսիր, ասում են էդ Զառան 4 երեխա ունի, հա՞…
– Հա:
– Քանի՞սն ա աղջիկ:
– Չորսը:
– Բա քանի՞սն ա տղա…»: