Բլոգեր Սոնի Դիքսոնը Twitter-ի իր էջում հրապարակել է նոր iPhone 8-ի կորպուսի սխեման: Լուսանկարում պատկերված է սմարթֆոնի հետևի կափարիչը:
Դատելով լուսանկարից, Touch ID մատնադրոշմների սքաները տեղափոխվելու է հետևի կափարիչի վրա: Ընդ որում այն գտնվելու է կորպուսի կենտրոնից ցած գտնվող Apple լոգոտիպի տակ: Pacific Crest Securities ընկերության վերլուծաբան Էնդի Հարգրիվզը հայտնել է, որ Appleը բախվել է մատնադրոշմների սքաների ինտեգրացման խնդրին, ինչի պատճառով ընդհանրապես կարող է ազատվել դրանից:
Mac Otakara պորտալը, վկայակոչելով անանուն աղբյուրներ, պնդում է, որ նոր iPhoneի ամենաթանկ տարբերակը կստանա Edition (Apple Watchի նմանությամբ) անվանումը և չժանգոտվող պողպատից կորպուս:
Նաև այն կհանդերձեն կրկնակի խցիկով՝ մոդուլների ուղղաձիգ դիրքով՝ VR-կոնտենտի նկարահանման համար:
Նշված են նաև հեռախոսի կորպուսի չափերը՝ 149,5 միլիմետր բարձրություն և 72,5 միլիմետր լայնություն: iPhone 8-ի հաստությունը, ըստ լուրերի, կազմելու է 8,6 միլիմետր: