Չափավորություն պետք է պահպանել. Մայա Պողոսյանը՝ պլաստիկ վիրահատությունների մասին. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Չափավորություն պետք է պահպանել. Մայա Պողոսյանը՝ պլաստիկ վիրահատությունների մասին. life.panorama.am

Life.panorama.am-ի զրուցակիցն է Մայա Պողոսյանը: Նրա հետ խոսել ենք հայ աղջիկների թույլ տված ամենատարածված հակաթրենդների, ճիշտ խնամքի և կրթվածությունը` որպես նորաձևություն երևույթի մասին:

Մայա Պողոսյանը նախ ուրախությամբ նկատեց, որ հայ երիտասարդները գնալով ավելի գրագետ են փորձում վերաբերվել իրենց արտաքինին, ինչին նպաստում են մի քանի հանգամանքներ.

«Ուրախալի փաստ է, որ հայ երիտասարդները գնալով ավելի շատ են հետևում նորաձևությանը, իրենց ոճին, անձնական հիգիենիային, նաև սպորտին են մեծ նշանակություն տալիս, այն նույնիսկ նորաձև է դարձել, ինչը միայն նպաստավոր է: Ինքս շատ ուրախ եմ, որ փողոցում քայլելիս` հանդիպում եմ գրագետ հագնված երիտասարդների: Պրոգրեսը, միանշանակ, կա, որի համար մի շարք հանգամանքներ կան. Գլխավորը համացանցի առկայությունն է, որը հնարավորություն է տալիս տեղեկանալ համաշխարհային տենդենցներին, նաև մեծ նշանակություն ունեն այս հարցում մոլերը, որոնք շատանում են Երևանում: Կարելի է գնալ մոլեր ու նույնիսկ առանց երևակայելու գնել նորաոճ իրեր` բավարար է միայն հետևել մաս-պորդուկտների առաջարկած իրերին, որոնք նորաձևություն չեն թելադրում, բայց շատ արագ ներկայացնում են բարձր նորաձևության գիտակների կողմից առաջարկած տենդեցները»,- նշեց Մայան:

Թեև մեր զրուցակիցը նշեց, որ նորաձևությանը հետևողները ավելի են շատացել, բայց աչքաթող չարեց նաև թույլ տված սխալները, որոնց շարքում ամենակարևորը միմյանց կրկնօրինակումն է.

«Միշտ ասում ու ինքս էլ դրան հետևում եմ` պետք է տեղեկացված լինել նորաձևության թելադրանքների մասին, սակայն երբեք ու երբեք չպետք է նորաձության գերին ու զոհը դառնանք: Նորաձև լինելն ու ոճ ունենալը դեռ չի նշանակում աչքերը փակ հետևել համաշխարհային տենդեցներին: Այսօր շատ ու շատ աղջիկներ անգամ կախվածություն ունեն համացանցում առաջարկվող նորաձև իրերից: Սա անգամ վախեցնող աստիճանի ազդեցություն կարող է ունենալ երիտասարդների վրա: Օրինակ` հիմա մեծ տարածում ունեն պրինտներով լայն ջինսե բաճկոնները, որոնք կարելի է հանդիպել ամեն քայլափոխի, բայց չէ որ կարելի է այլ կերպ ևս հագնվել ու, միևնույն է, շատ նորաձև լինել: Այսօր, ցավոք, աղջիկները չեն հետևում, թե ինչն է իրենց ավելի սազում, ինչն է իրենց ցածրահասակ, կամ բարձրահասակ, գեր կամ չափից ավելի նիհար դարձնում, նրանց բավարար է, որ մի քանիսը այդ իրը կրում են ու իրենք էլ են փորձում նույնը անել, ինչը փչացնում է նրանց դեմքը: Խորհուրդ եմ տալիս բոլորին, որ գտնեն իրենց ոճը, որը համապատասխան կլինի իրենց թե արտաքինին, թե ներաշխարհին»,- հավելեց Մայան ու ավելացրեց.

«Այս հարցի շուրջ կարելի է անդրադառնալ նաև արտաքինին: Հասկանում եմ, որ բոլորն էլ ուզում են էլ ավելի գեղեցիկ լինեն, դրա համար դիմում են պլաստիկ կամ արհեստական այլ միջամտությունների, բայց այս պարագայում էլ չափավորություն պետք է պահպանել: Հասկանում են նաև, որ երբեմն դժվար է գտնել գեղեցիկի ու չափավորության եզրագիծը, բայց դա ևս շատ ինդիվիդուալ է, պետք է խելացի լինել ու գտնել այդ սահմանը: Կարծում եմ` դրա միջոցներից մեկը կլինի այն, որ յուրաքանչյուր կին մրցակցի ոչ թե ուրիշի, այլ ինքն իր հետ, փորձի այսօր լինել ավելի լավը, քան երեկ էր: Սա վերաբերվում է թե ինտելեկտին, թե արտաքինին»:

Մայա Պողոսյանը շեշտեց նաև` կրթված լինելը ամենանորաձև զենքն է կնոջ համար.

«Այսօր մեր աղջիկները հաճախ հետևում են համաշխարհային աստղերին, որոնք միշտ գեղեցիկ տեսք ունեն, հրաշալի կյանքով են ապրում,  բայց պետք է հաշվի առնել, որ կան համաշխարհային շատ աստղեր, ովքեր այդ փառքին են հասել սեփական ինտելեկտի շնորհիվ` Ջենիֆեր Լոպես, Անջելինա Ջոլի և այլք: Այսինքն` ինտելեկտը ամենակարևոր զենքն է: Պետք է չմոռանալ, մեր օրերում գեղեցիկ աղջիկները շատ-շատ կան, բայց այ խելացի գեղեցիկ աղջիկները` սակավաթիվ: Հարկավոր է միշտ ինքնակրթվել, մասնագիտությանդ մեջ հաջողել ու անընդհատ առաջ գնալ, որի համար խելքն ու ճկունությունն ամենակարևորն է: Այս պարագայում միայն գեղեցիկ լինելը շատ քիչ է: Օրինակ, ես շատ եմ կարևորում մարդու աչքերը, միշտ աչքերի արտահայտությունից կարելի է հասկանալ` տվյալ կինը խելացի է, թե դատարկ: Աչքերը արտացոլում է մարդու ներաշխարհը, գիտելիքը, արժեհամակարգն ու ընտանեկան միջավայրը»,- ընդգծեց նա:

 



Նման նյութեր