Վախեցած ապրելու չափ վատ մեկ էլ արդարացումներով ապրելն ա
Advertisement 1000 x 90

Վախեցած ապրելու չափ վատ մեկ էլ արդարացումներով ապրելն ա

Սյունե Սևադայի Facebook-յան գրառումը.

«Վախեցած ապրելու չափ վատ մեկ էլ արդարացումներով ապրելն ա: Կողքինները սխալ կհասկանան, ճիշտ չեն ընկալի, բացասական ու սխալ լույս կընկնի վրաս…ո՞ւ:

Հաջողության հասած մարդկանց շատերն են քննադատում: Շաբլոն հավաքածու կա. ինքնասիրահարված ա, գոռոզ ա, էգոիստ, շահագործում ա: Շատ ուշադիր նայելիս նկատում ես, որ էդ մարդիկ ճնշող մեծամասամբ իրականում ինքնասիրահարված չեն, այլ՝ սելֆմեյդ, գոռոզ չեն, ուշադիր են ընտրում շրջապատը, էգոիստ չեն, դրական եսակենտրոնություն ունեն ու այլոց կյանքին չեն խառնվում, չեն շահագործում, պահանջկոտ ու խիստ են: Իսկ ի՞նչ ա պետք անել, ասել՝ վա՜յ, էս մարդն ինձ էգոիստ ա համարում, ինչքան էներգետիկ վամպիր կա, հետն ընկերություն անեմ, որ էդպես չմտածե՞ն: Վա՜յ, հարևանս մտածում ա՝ անբարոյական եմ, աշխատանքից ազատվեմ, որ ուշ ժամի տուն չգա՞մ:

Ո՞վ ա որոշում՝ մենք սխալ ենք, թե՝ ճիշտ, ինչի՞ պետք ա որևէ մեկը դա որոշի՝ մեզնից բացի: Եթե երազանքները, անձնային աճը, ազատությունը, հաճույքը,մոտիվացիան, հարմոնիան զոհում եք արդարացումներին, բացատրություններին, սխալ ընկալվելու վախին ու առհասարակ՝ վախին, ապա բավարարվեք միջին վիճակագրական մարդ լինելով: Կամ արդարացեք ու մի բողոքեք, կամ բողոքեք ու երբեք մի արդարացեք:

«Ո՞ւ»-ն էլ ընտիրագույն հարց ա, արժի կիրառել: Սխալ կհասկանան, վատը կթվամ, կքննադատեն, կզզվեն…ո՞ւ: Ու ոչինչ:ՃՃՃ »:



Նման նյութեր