«Ինձ շատ է սազում». Սոնա Շահգելդյանը ոճային փոփոխություն է արել
Advertisement 1000 x 90

«Ինձ շատ է սազում». Սոնա Շահգելդյանը ոճային փոփոխություն է արել

Երգչուհի Սոնա Շահգելդյանը ոճային փոփոխություն է արել, նա փոխել է սանրվածքը` կտրել և ներկել է մազերը։ Tert.am Lifeի հետ զրույցում Երգչուհին ասաց, որ սիրում է փոփոխություններ անել, այդպես առավել հետաքրքիր է։

«Որոշեցի մազերս կարճացնել։ Միշտ եմ դիմում փոփոխությունների։ Կարծում եմ` ամեն անգամ պետք է տարբեր լինես։ Սիրում եմ փոփոխություններ անել, եթե ինձ սազում է։ Մազերիս գույնն էլ եմ փոխել։ Ինքս որևէ խնդիր չունեմ կապված գույնի հետ։ Ավելի ոճային, սիրուն, ակտուալ, այս տարվա գույն եմ ընտրել ու շատ սազում է ինձ»,– ասաց երգչուհին։

Սոնայի խոսքով` ոճաբանի օգնության չի դիմել, ինքնուրույն է որոշել` ինչն է իրեն ավելի սազում։  Դրա համար երգչուհին իր պատճառներն ունի։ «Ոճաբանը կարող է շատ բան ասել, բայց դա քեզ չսազի»,– նկատեց նա։

Խոսելով ամուսնու արձագանքի մասին` Սոնան ասաց. «Ամուսինս շատ նորմալ արձագանքեց փոփոխությանը։ Նա վստահում է ինձ, կարևորը` սազի»։

Ամբողջությամբ՝ life.tert.am