Կիպրոսի առաջնության 32-րդ տուրում «Կարմիոտիսան» հյուրընկալվել է «Էթնիկոսին»:
Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի` 1:1: Հյուրերի կազմում գոլի հեղինակ է դարձել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Դավիթ Մանոյանը, ով խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային րոպեներից և փոխարինվել 63-րդ րոպեին: Հիշեցնենք, որ Մանոյանը վերջերս էր ապաքինվել վնասվածքից:
Հայաստանի ընտրանու պաշտպան Տարոն Ոսկանյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը և ստացել դեղին քարտ:
armsport.am