Ապրիլի 22-ին կայացան Զարգացման մրցաշարի խաղային վերջին օրվա հանդիպումները, որից հետո տարիքային 2 խմբերի մրցաշարային աղյուսակներն ստացան վերջնական տեսք,- տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Մ14 հավաքականներ
18.04 Հայաստան-Բելառուս 0:2
20.04 Հայաստան-ՆՀՀ Մակեդոնիա 1:1, 7-8
22.04 Հայաստան-Վրաստան 2:2, 2-4
Մ15 հավաքականներ
18.04 Հայաստան-Կիպրոս 1:4
20.04 Հայաստան-Ուզբեկստան 0:1
22.04 Հայաստան-ՆՀՀ Մակեդոնիա 0:1
Խաղային վերջին օրվա ավարտից հետո տեղի ունեցավ մրցանակակիրների պարգևատրման արարողությունը: ՆՀՀ Մակեդոնիայի Մ-14 և Ուզբեկստանի Մ-15 հավաքականները պարգևատրվեցին համապատասխանաբար մինչև 14 և 15 տարեկանների մրցաշարերի հաղթողների գավաթներով:
Թիմերի ներկայացուցիչների քվեարկության արդյունքով Զարգացման մրցաշարի մինչև 14 տարեկանների մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Հայաստանի Մ-14 հավաքականի հարձակվող Սպարտակ Հայրապետյանը, իսկ մինչև 15 տարեկանների մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ` Ուզբեկստանի հավաքականի հարձակվող Ջասուրբեկ Ջալոլիդդինովը:
armsport.am