Բնական լուծողական միջոց. մաքրեք աղիներն ու ազատվեք ավելորդ հեղուկից
Advertisement 1000 x 90

Բնական լուծողական միջոց. մաքրեք աղիներն ու ազատվեք ավելորդ հեղուկից

Fithacker.ru կայքը գրում է, որ այս բաղադրատոմսը կարող է օգտագործվել՝ որպես բնական լուծողական միջոց, որը կօգնի մաքրել աղիներն ու ազատվել ավելորդ հեղուկից։

Բաղադրիչներ

1 բաժակ սև սալոր

1 բաժակ արմավ

5 բաժակ եռացած ջուր։

Պատրաստման եղանակը

Կտրատեք արմավն ու սև սալորը, ավելացրեք ջուրը։ Դրեք կրակի վրա և թողեք այնքան, մինչև ստանաք միասեռ խառնուրդ։ Ճիշտ պատրաստելու դեպքում կստանաք մոտ 20 ճաշի գդալ։ Այն կարող եք ավելացնել նախաճաշին՝ յոգուրտին, վարսակի փաթիլներին, օգտագործել տոսի հացի հետ և այլն։

Կարևոր է

Հաշվի առեք, որ որոշ դեպքերում փորկապությունը կարող է վկայել առողջական լուրջ խնդիրների առկայության մասին։ Այդ դեպքում հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը՝ ախտորոշման և հետագա բուժման համար։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը