Վրաստանում նախագահի աներորդուն չորս տարվա բանտարկության են դատապարտել զենք պահելու համար
Advertisement 1000 x 90

Վրաստանում նախագահի աներորդուն չորս տարվա բանտարկության են դատապարտել զենք պահելու համար

Թբիլիսիի քաղաքային դատարանը չորս տարվա բանտարկության է դատապարտել Վրաստանի առաջին տիկնոջ եղբորը՝ Միխեիլ Մղալոբլիշվիլիին, որը մեղադրվում է ապօրինի զենք պահելու մեջ: Այդ մասին  հայտնել է Վրաստանի Առաջին ալիքը՝ վկայակոչելով դատարանի վճիռը:

Մղալոբլիշվիլին  ՆԳ նախարարության աշխատակիցների կողմից ձերբակալվել է հունվարի կեսերին ապօրինի հրազեն ձեռք բերելու, կրելու և պահելու մեղադրանքով: Ձերբակալվածն իր մեղքը չի խոստովանել:

«Միխեիլ Մղալոբլիշվիլին դատապարտվել է չորս տարվա բանտարկության: Նա մեղադրվում է ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու և կրելու մեջ: Նա բանտարկության մեջ է գտնվում արդեն չորս ամիս»,- ասված է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:

Դատական նիստին նաև ներկա է եղել երկրի առաջին տիկին Մակի Չիչուան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: