Այսօր Ժողովրդավարության միջազգային օրն է
Advertisement 1000 x 90

Այսօր Ժողովրդավարության միջազգային օրն է

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Ժողովրդավարության միջազգային օրը (International Day of Democracy) սահմանել է 2007 թվականին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստում (բանաձև A/RES/62/7), և ամեն տարի այն նշվում է սեպտեմբերի 15-ին:

Այդ ամսաթիվը նվիրված է նոր և վերականգնվող ժողովրդավարությունների առաջին միջազգային կոնֆերանսի 20-ամյակին, որը նշվել է 2008 թվականին:

Ժամանակակից հասարակությունը ժողովրդավարությունը դասում է համընդհանուր արժեքների ու սկզբունքների շարքին:

Ժողովրդավարության միջազգային օրը սովորաբար անցկացվում են տարբեր լուսաբանող միջոցառումներ` դասախոսություններ, սեմինարներ, կլոր սեղաններ, ինչպես նաև այդ թեմայով տպագրվում են տեղեկատվական նյութեր, հայտնում է calend.ru-ն: