Միայն ուժեղ Հայաստանը կարող է լինել Հայոց ցեղասպանության ճանաչման երաշխավորը. Արամ Մանուկյան
Advertisement 1000 x 90

Միայն ուժեղ Հայաստանը կարող է լինել Հայոց ցեղասպանության ճանաչման երաշխավորը. Արամ Մանուկյան

Հայ ժողովուրդն ունի արդարության, արդար վճռի, պատմության սխալներն ուղղելու պատմական առաքելություն և նպատակ: Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ, Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

«Ես կարծում եմ, որ սրա համար կա մի լուծում` միայն ուժեղ Հայաստանը կարող է լինել Հայոց ցեղասպանության ճանաչման երաշխավոր: Այլ լուծում չկա: Դու պետք է լինես ուժեղ, կայացած, որպեսզի այլոց խնդրես, հորդորես, պահանջես ընդունել քո արդար դատը»,- նշեց Մանուկյանը:

Արամ Մանուկյանն ընդգծեց, որ Հայաստանն ավելի ուժեղ դառնալուց բացի այլ տարբերակ չունի: Նրա խոսքով` Հայաստանն ուժեղացնելու տարբերակներից մեկն էլ Թուրքիայի հետ տնտեսական հարաբերություններ հաստատելն է, իսկ ուժեղ Հայաստանն անպայման կկարողանա հասնել իր արդար դատի կայացմանը և պատմական արդարության վերականգմանը:



Նման նյութեր