Տան փոշին կարող է պարունակել վտանգավոր քիմիկատներ, որոնք կարող են առաջացնել քաղցկեղ, անպտղություն, երեխաների զարգացման խնդիրներ ու այլ լուրջ հիվանդություններ, պնդում են Բնական ռեսուրսների պաշտպանության խորհրդի ամերիկացի գիտնականները:
Լայն սպառման ապրանքներում պարունակվող վնասակար նյութերը հայտնվում են օդում, իսկ հետո փոշու հետ միասին նստում հատակին՝ ընդ որում ամենաշատը վտանգելով երեխաներին, որոնք սողում են ու խաղում հատակին:
Փոշու մեջ հայտնաբերվել է 45 թունավոր նյութ, որոնցից 10-ը եղել են նմուշների 90 տոկոսում: Բջջային հեռախոսներում, պիցցային տուփերում ու ջրակայուն նյութերում պարունակվող որոշ նյութեր կարող էին դառնալ իմունային,մարսողական ու էնդոկրին համակարգերի աշխատանքի խանգարումների պատճառ:
Գիտնականները խորհուրդ են տալիս ավելի հաճախ բնակարանները մաքրել փոշեկուլով ու լվանակ հատակը, բայց առանց մաքրող նյութերի գործածման, ուտելուց առաջ լվանալ ձեռքերը, ընդ որում ամենասովորական օճառով: Բացի դրանից անհրաժեշտ է ավելի ուշադիր լինել տան համար ապրանքների ընտրության հարցում՝ ուսումնասիրելով դրանց քիմիական կազմը: