Զիդանը կարող է հեռանալ «Ռեալ»-ից
Advertisement 1000 x 90

Զիդանը կարող է հեռանալ «Ռեալ»-ից

Գերմանիայի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալ»-ը:

Այս մասին գրում է AS-ը: Եթե ընթացիկ մրցաշրջանի ավարտին Զինեդին Զիդանը «Ռեալ»-ի ղեկին ոչ մի գավաթ չնվաճի, ապա կհեռանա զբաղեցրած պաշտոնից: Բացի գերմանացի մասնագետից «արքայական ակումբ»-ի ղեկավարությունը քննարկում է նաև «Չելսի»-ի մարզիչ Անտոնիո Կոնտեի և «Տոտենհեմ»-ի մարզիչ Մաուրիսո Պոչետինոյի թեկնածությունները:

Այժմ «Ռեալ»-ը և «Բարսելոնա»-ն ունեն հավասար միավորներ Իսպանիայի առաջնությունում և գլխավորում են մրցաշարային աղյուսակը:

Իսկ ահա Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում մրցելու են «Ատլետիկո»-ի հետ: