Ինչպես է Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մակրոնը 15 տարեկանում սիրահարվել իր ուսուցչուհուն և ամուսնացել նրա հետ (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ինչպես է Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մակրոնը 15 տարեկանում սիրահարվել իր ուսուցչուհուն և ամուսնացել նրա հետ

Այլևս որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Ֆրանսիայի նախագահի թեկնածու Էմանուել Մակրոնը, ով, ամենայն հավանականությամբ կդառնա Ֆրանսիայի հաջորդ նախագահը, ամուսնակցել է իր ուսուցչուհու հետ: 1993 թ. մայիսի 17-ին
15-ամյա Մակրոնը դպրոցի հանդեսի ժամանակ համբուրել է ուսուցչուհու՝ Բրիջիտ Տրոնյեի պարանոցը, որն օգնում էր աշակերտներին կատարել բեմադրությունը:
Չնայած այն հանգամանքին, որ երեք երեխաների մայր Բրիջիտ Տրոնյեն ամուսնացած էր ու 24 տարով մեծ էր իրենից, աշակերտ Մակրոնը սիրահարվում է նրան, ու 14 տարի անց նրանք ամուսնանում են:
16 տարեկանում Մակրոնը ծնողներին պատմում է, որ սիրահարված է իր 40-ամյա ուսուցչուհուն. «Նրանք կարծում էին, կարող ենք կանգնեցնել ինձ ու կանեն ամեն ինչ, որպեսզի ամուսնություն տեղի չունենա»,- պատմել է Մակրոնը:

 

 

Ծնողները նույնիսկ դիմել են Բրիջիտին՝ խնդրելով հեռու մնալ իրենց երեխայից, սակայն նա պատասխանել է. «Ոչինչ չեմ կարող խոստանալ»:
Մակրոնի մայրն ասել է. «Դու չես հասկանում, բայց դու ունես քո կյանքը, Մակրոնը չի կարող երեխաներ ունենա քեզ հետ»:
Դրանից հետո Մակրոնը երջանկություն փնտրելու նպատակով մեկնում է Փարիզ՝ ուսուցչուհուն խոստանալով վերադառնալ և ամուսնանալ նրա հետ:
Երկու տարի անց նա վերադառնում է և մորն ասում է. «Ես դեռ սիրում եմ Բրիջիտին, լավ կլինի, եթե դուք հասկանաք դա, հակառակ դեպքում ես չեմ պատրաստվում կանգ առնել»:

 

Ժամանակի ընթացքում Մակրոնի ծնողները հաշտվում են իրենց որդու որոշման հետ և նրան ամուսնանում են 2007 թվականին:
Այժմ Մակրոնի 64-ամյա կինը 7 թոռնիկների տատիկ է, և պատրաստվում է դառնալ Ֆրանսիայի առաջին տիկինը:


Նման նյութեր