«Բուժում է, և ոչ թե՝ հրաշք». ներկայացվել է դիաբետի դեմ պատվաստանյութը
Advertisement 1000 x 90

«Բուժում է, և ոչ թե՝ հրաշք». ներկայացվել է դիաբետի դեմ պատվաստանյութը

Fithacker.ru կայքը գրում է, որ դիաբետի դեմ պատվաստանյութը կարող է ոչ միայն բուժել դրա ամենաբարդ աստիճանի հիվանդներին, այլև վերացնել դրա հետևանքները։ «Հաղթանակ դիաբետի նկատմամբ» ֆոնդի նախագահ Սալվադոր Չակոն Ռամիրեսը և Լյուչիա Սարատե Օրտեգան, ով աուտոիմունային հիվանդությունների ախտորոշման և բուժման ասոցիացիայի նախագահն է, մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել են պատվաստանյութի հայտնաբերման մասին, որը կփոխի հայացքը դիաբետի խնդրի նկատմամբ։ Ռամիրեսը բացատրել է, որ յուրաքանչյուր հիվանդ հատուկ ուշադրության կարիք ունի։ Երկար տարիներ են անցել հիվանդության հայտնաբերումից, բուժման մշակումից մինչև պատվաստանյութի ստեղծում։ «Նախ՝ մեզ հաջողվել է ստանդարտացնել ֆիզիոլոգիական լուծույթը դիաբետի յուրաքանչյուր տեսակի համար. լինի դա առաջին, երկրորդ, հեստացիո՞ն, թե՞ ի ծնե տիպը»,- ասել է բժիշկը։

Ընթացքը նա բացատրել է հետևյալ կերպ

Յուրաքանչյուր հիվանդից որոշակի չափով արյուն է վերցվել, ապա ներարկվել 55 մլ լուծույթ։ Ստացված լուծույթը սառեցվում է մինչև 5 աստիճան։ Երբ լուծույթի ջերմաստիճանը բարձրացնում են մինչև 37 աստիճանի, լուծույթը փոխում է իր բաղադրությունը, ինչի արդյունքում փոխվում է գենետիկական և մետաբոլիկ կազմվածքը, այն վերածվում է պատվաստանյութի։

Պատվաստանյութի պիտանելիության ժամկետը 60 օր է, իսկ բուժումը տևում է շուրջ մեկ տարի։ Այն ավելի արդյունավետ է, քան դեղերով բուժումը, և բուժման ստանդարտ միջոցների այլընտրանք է դարձել, քանի որ հեղինակների խոսքով՝ կարող է կանգնեցնել դիաբետի արդյունքում առաջացած բարդությունները, ինչպիսիք են էմբոլիան, լսողության կորուստը, երիկամային անբավարարությունը և այլն։

Հեղինակները նաև նշել են, որ պատվաստանյութը ստանալ ցանկացողները պետք է այցելեն մեքսիկական ասոցիացիայի բժիշկներին՝ ստուգման, ախտորոշման և բուժման համար։ Հակառակ դեպքում կարող են անկանխատեսելի հետևանքներ լինել։ «Սա բուժում է, և ոչ թե՝ հրաշք։ Հիվանդները մշտապես պետք է բժշկի հսկողության ներքո գտնվեն, կատարեն անհրաժեշտ վարժություններ, ընդունեն դեղամիջոցներ, հետևեն սննդակարգին, ապա պատվաստվեն»,- ասում է բժիշկը։

168.am