Կիևը լիովին պատրաստ է «Եվրատեսիլ-2017» երգի մրցույթի անցկացմանը: Այդ մասին ապրիլի 25-ին հայտարարել է Կիևի պետական քաղաքային վարչակազմի փոխնախագահ Ալեքսեյ Ռեզնիկովը:
«Կիև քաղաքը լիովին պատրաստ է «Եվրատեսիլ-2017»-ի անցկացմանը: Ինչպես մենք ասում էինք, Կիևը պատրաստ էր, Կիևը պատրաստ է, Կիևը պատրաստ կլինի»,- ասել է Ռեզնիկովը մամուլի ասուլիսում:
Նա նշել է, որ Կիևում մետրոյի «Լևոբերեժնայա» կայարանի շրջանում, որը գտնվում է Միջազգային ցուցահանդեսային կենտրոնի մոտ, որտեղ կկայանա մրցույթը, ենթակառուցվածք է պատրաստվում սահմանափակ հնարավորություններով մարդկանց համար: Բացի դրանից, տարածքը կանաչապատվում է, փոխվում է լուսավորությունը:
Կիևի իշխանությունները խոստանում են, որ մրցույթի անցկացումը չի խանգարի այն շենքերի բնակիչներին, որոնք գտնվում են Միջազգային ցուցահանդեսային կենտրոնի մոտ: Նաև նա անհիմն է համարել այն լուրերը, թե բնակիչները չեն կարողանա տուն հասնել կամ երեխաների հետ զբոսնել անվտանգության միջոցների պատճառով, որոնք ձեռնարկվում են «Եվրատեսիլի» կապակցությամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: