Բլեք Չայնան մարդակեր չէ. նա պարզապես ուզում է մայր դառնալ (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Բլեք Չայնան մարդակեր չէ. նա պարզապես ուզում է մայր դառնալ

Ռոբ Քարդաշյանը և Բլեք Չայնան հայտնեցին իրենց ապագա երեխայի սեռը՝ աղջիկ։ Սա Չայնայի երկրորդ ծննդաբերությունն է։

rob-kardashian-and-blac-chyna

Չայնան հայտարարել է, որ արագ վերականգնվելու համար, երիտասարդությունը պահպանելու համար ծննդաբերությունից հետո ուտելու է երեխայի ընկերքը:

34476

Pregnant Blac Chyna and Rob Kardashian were spotted out in NYC on Wednesday night, as they headed to a Strip club in The Bronx, NY. Blac Chyna showed off her body and growing bump in a see through Lace Jumpsuit. She and Rob looked extremely happy as they jumped into a van to head to the Strip Club. Pictured: Blac Chyna, Rob Kardashian Ref: SPL1286109 180516 Picture by: 247PAPS.TV / Splash News Splash News and Pictures Los Angeles:310-821-2666 New York:212-619-2666 London:870-934-2666 photodesk@splashnews.com

 

Նորաձև այս միտումը պնդում է, թե ընկերքը պետք է օգտագործել որպես կենսաբանական ակտիվ հավելում սննդի  մեջ։

Նշենք, որ մարդկությանը վաղուց է հայտնի ընկերքը սննդի մեջ օգտագործելու պրակտիկան։ Կենսական ուժերը վերականգնելու նման մեթոդը կարելի է ավանդական անվանել չինական բժշկության համար:

Չայնան արմատներին է վերադառնում: Չինաստանում հարյուրամյակներ շարունակ այն կերել են գրեթե բոլորը։ Այդ նույն նպատակով կամ օրգանիզմի երիտասարդեցման համար այն օգտագործում են նաև Ճապոնիայում և Վիետնամում։ Այնպես որ ոչ մի մարդակերության մասին խոսք լինել չի կարող։

Իսկ այժմ մի փոքր գիտական ինֆորմացիա: Ընկերքը սաղմնային օրգան է, որը սերտ «միացած» է արգանդի պատին։ Այն կնոջ օրգանիզում ձևավորվում է բեղմնավորումից մեկ շաբաթ անց։ Ընկերքն անհրաժեշտ է սաղմի սնուցումն ու շնչառությունն ապահովելու համար։ Դրա միջոցով պտուղը տարբեր հակամարմիններ է ստանում, այն պաշտպանում է երեխային հարվածներից և մեխանիկական ազդեցությունից։ Դրա հետ մեկտեղ ընկերքի միջոցով պտուղը մորն է «վերադարձնում» իր կենսագործունեության բոլոր արգասիքները։

0.45-0.8 կգ քաշով ընկերքը պտղի թաղանթի հետ դուրս է գալիս ծննդկանի օրգանիզմից երեխայի լույս աշխարհ գալուց հետո։ Ընկերքը հարուստ է երկաթով, սպիտակուցներով, վիտամիններով։