Ֆրանսիայի «Մեծ Արևելք» մասոնական օթյակի Մեծ Վարպետ Քրիստոֆ Աբասը ժամանել է Հայաստան, անկախ օթյակ ստեղծելու նպատակով:
«Մեր հայ բարեկամները, ովքեր եղել են Ֆրանսիայում և մասնակցել են ֆրանսիական մասոնական օթյակների գործունեությանը, ցանկություն են հայտնել վերադառնալ Հայաստան, տեղի հայերի հետ ստեղծելով օթյակ, որը կլինի մտորումների և աշխատանքի վայր»,- «Առավոտ»-ի հետ զրույցում ասել է Մեծ Վարպետը:
Քրիստոֆ Աբասը նաև ավելացրեց, որ Հայաստանում մասոնական օթյակի ստեղծումը վաղուց է սկսվել:
«Մեծ Արևելք» մասոնական կազմակերպությունը հիմնադրվել է 1773 թվին և համարվում է Եվրոպայում ամենահին օթյակներից մեկը: Նպատակը՝ կրոնա-բարոյական կատարելագործումն է և համընդհանուր հավասարությունը: «Մեծ Արևելք»-ի անդամների թիվը հասնում է 6 միլիոնի: