Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ավագ քույրը, Քորթնի Քարդաշյանը, Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի առնչությամբ գրառում է կատարել Instagram-ի իր էջում `կիսվելով Վիլյամ Սարոյանի հայտնի խոսքերով:
«Կուզենայի տեսնել` ինչպես աշխարհի որևէ ուժ կոչնչացնի այս ազգը, այս փոքր ցեղի անկարևոր ժողովրդին, որը միշտ պարտվել է պատերազմներում, որի շինությունները քանդվել են, գրականությունը չի ընթերցվել և որի աղոթքներին այլևս չեն պատասխանում: Ոչնչացրեք Հայաստանը: Տեսնեմ `կարող եք դա անել : Անապատ ուղարկեք նրանց առանց հացի կամ ջրի: Վառեք նրանց տներն ու եկեղեցիները: Հետո տեսեք` արդյոք նրանք նորից չեն ծիծաղի, երգի և աղոթի: Եթե նրանցից երկուսը հանդիպեն աշխարհի ցանկացած տեղում, տեսեք, թե արդյոք նրանք նոր Հայաստան չեն ստեղծի»,- մեջբերել է Քորթնի Քարդաշյանը` կիսվելով Ցեղասպանության տարելիցին նվիրված հիշատակի արարողությունների մասին տեսանյութով:
Քարդաշյանը նշել է նաև # 1915, #armeniangenocide, # 1915neveragain, #thepromise հաշթեգերը: