Մխիթարյանի 30 լավագույն մեջբերումները (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Մխիթարյանի 30 լավագույն մեջբերումները

Ռուսական Euro-football.ru-ն անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին` նշելով վերջինիս 30 լավագույն մեջբերումները:

«Հենրիխ Մխիթարյանը ոչ միայն տաղանդավոր ֆուտբոլիստ է, այլ նաև կրթված անձնավորություն: Միկին, ինչպես կոչում են Մխիթարյանին Անգլիայում, ազատ հաղորդակցվում է 6 լեզուներով` հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և պորտուգալերեն: Հենրիխը տիրապետում է նաև իտալերենին, սակայն ոչ այդքան լավ: Մխիթարյանն իր կարիերայի ընթացքում աչքի է ընկել անչափ խելացի մեջբերումներով:

«Մարդը, ով դադարում է սովորել, հավասար է մահացածի»

«Ես երբեք ոչինչ չեմ խոստանում: Ես միշտ ասում եմ, որ կփորձեմ: Քանի որ խոստանալուց և չկատարելուց հետո ճնշման տակ ես լինելու»

«Բրազիլացիները զարմանալի են իրենց բնույթով: Դա հնարավոր չէ նկարագրել, այլ կարելի է միայն զգալ նրանց շրջապատում»

«Դուք պետք է փորձեք ցույց տալ ձեր լավագույն որակները, այլապես դուք այդտեղ էլ չեք լինի»

«Ժամանակը, որն անցկացրել եմ հորս հետ, շատ նշանակալի էր ինձ համար, չնայած շատ կարճ էր»

«Երկար ճանապարհ եմ անցել, որպեսզի հայտնվեմ «Մանչեսթեր Յունայթեդում», և այժմ ոչինչ չի խանգարի ինձ հասնել երազանքիս»

«Պետք է հաղթես յուրաքանչյուր մարտում, հաղթես ամեն մի մետրի վրա: Միայն այդ դեպքում կարող ես հասնել հաղթանակի»

«Հորս մահից մեկ տարի անց սկսեցի զբաղվել ֆուտբոլով: Նա իմ կուռքն էր: Ինքս ինձ ասացի, որ պետք է աշխատեմ այնպես, ինչպես աշխատում էր հայրս»

«Յուրաքանչյուր մարզիչ յուրովի է վստահություն ներշնչում: Ոմանք գրկախառնվում են, ոմանք էլ միայն զրուցում են»

«Որպես ֆուտբոլիստ պետք է փորձես իմանալ, թե ինչն ես վատ արել և ինչը կարող ես ավելի լավ անել»

«Բավարար չէ տեխնիկապես պատրաստված լինել: Պետք է սիրտդ տաս ակումբին և գործադրես բոլոր ջանքերը»

«Մայրս ինձ համար նաև հայր է եղել, ուստի ես նրան անչափ երախտապարտ եմ»

«Ես երբեք չեմ հանձնվում, երբ խոչընդոտների եմ բախվում: Շարունակում եմ ճանապարհս դեպի իմ կարիերայի նպատակը»

«Հավատում եմ, որ  խաղն այնպիսի մեծ ակումբում, ինչպիսին «Մանչեսթեր Յունայթեդն է», արժանի է հորս հիշատակին, այն ոգեշնչմանը, որ նա ինձ հաղորդեց»

«Չեմ ցանկանում ծերության ժամանակ նստել բազկաթոռին և ինչ-որ բանի մասին ափսոսալ»

«Երբ երազանքները կատարվում են, սկզբում այն չես կարողանում իրական համարել»

««Մանչեսթեր Յունայթեդը» պարզապես ակումբ չէ: Լինել այդ ակումբի անդամ նշանակում է լինել մեծ պատմության մի մաս»

«Մարտավարությունը ֆուտբոլի մի մասն է, քանի որ խաղադաշտում խաղում են ֆուտբոլիստները»

«Ամենակարևոր մրցումը հաջորդ հանդիպումն է»

«Մանչեսթերում հազվադեպ եմ արև տեսնում: Սակայն ես չեմ տեղափոխվել Անգլիա լողափին արևայրուք ստանալու համար»

«Ինձ դուր է գալիս դժվարություններ հաղթահարել, քանի որ դա ինձ ավելի ուժեղ է դարձնում»

«Հայ ֆուտբոլիստները Չեմպիոնների լիգայում հանդես գալու հնարավորություն այնքան էլ հաճախ չեն ստանում: Ցանկանում եմ տպավորել երեխաներին, ովքեր հետևում են իմ խաղին»

«Ամեն մարդ պետք է գիտակցի, որ կարող է հասնել բարձունքի անկախ նրանից, թե որտեղ է ծնվել: Բոլորն էլ ունեն սեփական տաղանդն ու իր ժողովրդի մշակույթը ներկայացնելու հնարավորությունը»

«Ամեն ինչ ձեզնից է կախված: Դուք պետք է ձեզ ճիշտ ուղղության վրա դնեք: Եթե դուք կամակոր եք, ապա ոչնչի չեք հասնի: Եթե տխրում եք, ձեզ ոչինչ չի օգնի: Դուք պետք է լավատես լինեք և լավ աշխատեք»

«Ժամանակները չեն կարող միշտ լավը լինել»

«Մի մտածեք ցուցանիշների մասին: Մի օր դրանք կգերազանցվեն»

«Ֆուտբոլ խաղում եմ այնպես, ինչպես կխաղայի շախմատ: Դուք պետք է նախ և առաջ երկար մտածեք և կանխատեսեք, թե ինչ կկատարվի առաջին քայլից հետո»

«Բոլորը լավ են խաղում չեմպիոնների դեմ»

«Բրազիլիայում 4 ամիս անցկացնելուց հետո Հայաստան վերադարձա: Այդ ժամանակ ինձ հայ Ռոնալդինյո էի զգում»

«Ես աստղ չեմ: Աստղերը երկնքում են, ես սովորական մարդ եմ»

armsport.am