
«Վարդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանն ընդգրկվել է Մակեդոնիայի ընթացիկ առաջնության 28-րդ տուրի խորհրդանշական հավաքականում:
28-րդ տուրում «Վարդարը» մրցակցի հարկի տակ ուժերը չափել է «Շկուպիի» հետ և հաղթել 2:0 հաշվով: Երկրորդ գոլի հեղինակ է դարձել հենց Տիգրան Բարսեղյանը:
Վերջինս ճանաչվել է տուրի լավագույն ֆուտբոլիստ` ստանալով ամենաբարձր գնահատականը:
armsport.am