
Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան անհնարին է համարում համեմատությունն իր և ազգային թիմի հարձակվող Լիոնել Մեսսիի միջև:
Վերջինիս հաճախ համեմատում են Մարադոնայի և այլ լեգենդար խաղացողների հետ.
«Ես ունեցել եմ իմ կարիերան և հաճույք եմ ստացել խաղադաշտում: Հիմա այդ նույնը պետք է անի Լեոն: Իմ և նրա միջև չի կարող համեմատություն լինել»,- ասել է Մարադոնան արգենտինական ռադիոյին տված հարցազրույցում:
Ավելի վաղ Մադրիդի «Ռեալի» և Ռուսաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն Մեսսիին համեմատել էր «սերուցքայինների» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուի հետ: Արգենտինացուն նա անվանել է հանճար, իսկ պորտուգալացուն՝ մեծագույն ֆուտբոլիստ:
armsport.am