Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Եվրոպական որոշ ԶԼՄ-ների տվյալներով ԵԽԽՎ նախագահ, հայտնի կաշառակեր և ադրբեջանական լոբբիստ Պեդրո Ագրամունտը կհեռանա ԵԽԽՎ նախագահի պաշտոնից, բայց մի նախայամանով…
Անցկացնելով խորհրդակցություններ ԵԽԽՎ-ում ներկա 7 քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ Ագրամունտը հասկացել է,որ վերջնականապես պախարակվել է և անիմաստ է կառչել ԵԽԽՎ նախագահի պաշտոնից… Սակայն Ագրամունտը հայտնել է, որ ԵԽԽՎ նախագահի պաշտոնից կհրաժարվի ապրիլի 27-ից հետո, երբ ԵԽԽՎ Պլենար նիստին կմասնակցի Իսպանիայի թագավոր Ֆիլիպպ VI… ԵԽԽՎ-ում ներկա քաղաքական ուժերը համաձայնել են կատարել Ագրամունտի «վերջին ցանկությունը»…
Սակայն քաղաքական ուժերը Ագրամունտին հասկացրել են, որ նա ոչ չորեքշաբթի, ոչ էլ հինգշաբթի չմտնի նիստերի դահլիճ, իսկ ամսի 27-ին այնտեղ գա միայն Իսպանիայի թագավորի հետ… Մասնակցելով Ֆիլիպպ VI հետ նիստին,նա թագավորին կճանապարհի հայրենիք, իսկ նիստի փակումից հետո պաշտոնապես կգրի հրաժարականի մասին դիմումը…
Բայց դեռ մեկ ամիս նա կմնա ԵԽԽՎ նախագահի պաշտոնում,երբ իր դիմումով կներկայանա մայիսի 29-ին Պրահայում կայանալիք նախագահական կոմիտեի և ԵԽԽՎ Բյուրոյի հանդիպմանը…
Ագրամունտը ստացավ իր արժանի պատիժը… Ադրբեջանցիների կողմից գնված այս անպատկառի վերջը բավական տխուր էր և դաժան… ԵԽԽՎ 68-ամյա պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ ԵԽԽՎ նախագահին տարրական դուրս են շպրտում պաշտոնից…
Համոզված եմ,որ դեռ երեկ իր հրաժարականի մասին խոսել չցանկացող Ագրամունտին հասկացրել են, որ եթե շարունակի ընդդիմանալ, ապա միամիտ տեղը կբացահայտնել նրա և Ալիևի վարչակաչգի նավթախավիարային կապերը ևս…»: