100 հայեր, ովքեր փոխեցին աշխարհը
Advertisement 1000 x 90

100 հայեր, ովքեր փոխեցին աշխարհը

100 տարի առաջ հայ ժողովրդին օգնության ձեռք մեկնած մարդկանց խիզախության շնորհիվ փրկվածներից շատերն ու նրանց սերունդներն իրենց մեջ ուժ գտան առաջ շարժվելու և նկատելի հետք թողեցին աշխարհում։ Անցած 100 տարում հայերը բազում և բազմազան ծառայություններ են մատուցել մարդկությանը։ Ահա մեծանուն հայերի ընդամենը մի քանի անուն, որոնք իրենց նվաճումներով պարտական են նաեւ այն անհատների բարի կամքին, ովքեր մեկ դար առաջ ստանձնեցին հայ ազգի փրկարարի առաքելությունը։

Հետեւե՛ք մեզ։ Առջեւում դեռ շատերը կան, գրում է 100lives.com-ը։

20. ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ. ԵՐԳԻՉ, ԴԵՐԱՍԱՆ, ԲԱՐԵԳՈՐԾ

Բեմում է ավելի քան 60 տարի, անցած դարի ֆրանսիական ամենաանմոռաց երգերից շատերի հեղինակն է, համարվում է ֆրանսիական շանսոնի դասականներից մեկը։

19. ՇԵՐ. ԱՍՏՂ, ԲԱՐԵԳՈՐԾ, ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԱԿՏԻՎԻՍՏ

Նա բոլոր ժամանակների ձայնագրությունների ամենամեծաքանակ վաճառք ունեցած կատարողներից է, սակայն դրանից բացի եղել է Բրոդվեյի աստղ, հեռուստատեսության և կինոյի դերասան։

18. ՔԸՐՔ ՔԸՐՔՈՐՅԱՆ. ՆԵՐԴՐՈՂ, ԲԱՐԵԳՈՐԾ, ԽԱՂԱՏՆԵՐԻ ՀՍԿԱ

Նա աշխարհի խոշորագույն հյուրանոցների կառուցողներից է։ Նրան են վերագրում Լաս Վեգասի զարգացման և դրա խաղատներն ու հյուրանոցներն իրենց ներկայիս կարգավիճակին հասցնելու պատիվը։

17. ՏԱՐՈՆ ԱՃԵՄՕՂԼՈՒ. ՏՆՏԵՍԱԳԵՏ

Նա մեր ժամանակների ամենահռչակավոր տնտեսագետներից է, պարգեւատրվել է հեղինակավոր Ջոն Բեյթս Քլարքի շքանշանով:

16. ԴԵՅՎԻԴ ԻԳՆԱՏԻՈՒՍ. ԼՐԱԳՐՈՂ, ԳՐՈՂ

Նա The Washington Post օրաթերթի նշանավոր լրագրող է, մասնագիտացած է միջազգային հարաբերությունների ասպարեզում։

15. ՊԱՏՐԻԿ ԴԵՒԵՋՅԱՆ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ

Նա ֆրանսիական քաղաքականության գործիչ է, գլխավորել է ընտրովի և նշանակովի մի շարք պաշտոններ՝ քաղաքապետից մինչև պատգամավոր ու նախարար։

14. ԱՐՏՈ ԹՈՒՆՋԲՈՅԱՋՅԱՆ. ԵՐԱԺԻՇՏ, ԵՐԳԱՀԱՆ

Նա հիմնել է Armenian Navy Band համույթը, որը միահյուսելով հայկական և ժամանակակից գործիքները՝ ստեղծում է իր նմանը չունեցող հնչողություն։

13. ՀՅՈՒԶ ԵՂԲԱՅՐՆԵՐ. ՌԵԺԻՍՈՐՆԵՐ, ՊՐՈԴՅՈՒՍԵՐՆԵՐ, ՍՑԵՆԱՐԻՍՏՆԵՐ

Ալենը և Ալբերտը երկվորյակ ռեժիսորներ են։ Նրանց ֆիլմերը կենտրոնանում են ամերիկյան սևամորթների կյանքի փորձությունների ուղղակի և անմիջական պատկերման վրա։

12. ՍՅՈՒ ՍԱՐԱՖՅԱՆ ՋԵԼ. ՍՊԱ

ԱՄՆ Կանանց օժանդակ բանակային կորպուսի երևելի անդամներից մեկը, զգալի դեր է ունեցել դեպի զինված ուժեր կանանց ուղին հարթելու գործում։

11. ՔԱՐԼԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. ԼՐԱԳՐՈՂ, ՎԱՎԵՐԱԳՐՈՂ ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐ

Իր վավերագրական ֆիլմերում անդրադարձել է համաշխարհային հրատապ խնդիրներին։ Հայոց ցեղասպանության մասին նկարահանել է «Ճչացողներ» (“Screamers”) ֆիլմը՝ System of a Down ռոք-խմբի մասնակցությամբ։

10. ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ. ԱՐՁԱԿԱԳԻՐ

Հրապարակել է բազում նովելներ, պատմվածքներ և պիեսներ, այդ թվում՝ «Իմ սիրտը լեռներում է», «Մարդկային կատակերգություն», «Խիզախ պատանին թռչող ճոճաձողի վրա», «Իմ անունն Արամ է», «Կյանքիդ ժամանակը»։

9. ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ. ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐ

Վեց տարի շարունակ պահպանել է շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսը։

8. ՋՈՐՋ ԴՈՔՄԵՋՅԱՆ. ԿԱԼԻՖՈՐՆԻԱՅԻ ՆԱԽԿԻՆ ՆԱՀԱՆԳԱՊԵՏ

Կալիֆորնիայի նահանգապետ, փոխնախագահության հնարավոր թեկնածու և Ապարտեիդի դեմ պայքարի ջատագով և աջակից։

7. ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ. ՏԵՍԱԿԱՆ ԱՍՏՂԱՖԻԶԻԿՈՍ

Աստղաֆիզիկայի ոլորտում բազմաթիվ հայտնագործություններ և աստղագիտական հետազոտությունների կարևոր կենտրոն Բյուրականի աստղադիտարանի հիմնադիր։

6. ՍԵՐԺ ԹԱՆԿՅԱՆ. ԵՐԳԻՉ-ԵՐԳԱՀԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԿՏԻՎԻՍՏ

​System of a Down ռոք խմբի համաշխարհային համբավը Թանկյանն ուղղել է Հայոց ցեղասպանության ճանաչման պայքարին։

5. ՅՈՒՍՈՒՖ ՔԱՐՇ. ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉ

Ճանաչված է Չերչիլի, Հեմինգուեյի, Էյնշտեյնի, Մայր Թերեզայի, Ուոլթ Դիսնեյի, Օդրի Հեփբըրնի, Մուհամմեդ Ալիի, Ֆիդել Կաստրոյի և շատ ուրիշների դիմանկարներով։ Հրապարակել է իր գործերի մի քանի ալբոմ։

4. ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ. ԿՈՄՊՈԶԻՏՈՐ

Նրան մեծ ճանաչում բերած առաջին գործը «Դաշնամուրի կոնցերտն» է (1936թ.): Հռչակավոր գործերից են «Սուսերով պարը», «Սպարտակ» և «Գայանե» բալետները։ «Գայանե» բալետի մի շարք հատվածներ օգտագործվել են Ստենլի Կուբրիկի «2001. տիեզերական ոդիսական» ֆիլմում։

3. ԱԲՐԱՀԱՄ ԵՒ ԱՐՏԵՄ ԱԼԻԽԱՆՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐ. ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՖԻԶԻԿՈՍՆԵ

Նրանք երկու եղբայրներով հիմնել են Հայաստանի գիտությունների ակադեմիան։

2. ԱՆՆԱ ԿԱԶԱՆՋՅԱՆ ԼՈՆԳՈԲԱՐԴՈ. ԻՆԺԵՆԵՐ

Եղել է Կոլումբիայի համալսարանից մեքենաշինության գծով գիտությունների բակալավրի կոչում ստացած առաջին կինը, Կին ճարտարագետների ընկերակցության առաջին խարտիայի ուսանող-անդամը, Իգլսթոնի մեդալով (Egleston Medal) պարգևատրված առաջին կինը։

1. ԴԵՅՄ ՍԱՅԱՆ ՍՐԲՈՒՀԻ ԻԼԱՅԱՍ.ՆՈՐ ԶԵԼԱՆԴԻԱՅԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՎՈՐ

Նոր Զելանդիայի առաջին կին Գերագույն դատավորը