Թրամփի հրամանագիրը վիճարկել են Սան Ֆրանցիսկոյի և Սանտա Կլարայի օկրուգների մունիցիպալիտետները: Նրանք վկայակոչել են այն պարագան, որ ԱՄՆ-ի Սահմանադրության համաձայն՝ նախագահն իրավունք չունի այս կամ այլ կանոնները սահմանել քաղաքների կամ մունիցիպալ կազմավորումների տարածքում, իսկ ներգաղթյալների հետ վարվելու կանոնները գտնվում են տեղական իշխանությունների տնօրինության ներքո:
«Ապաստարան-քաղաքներն» ԱՄՆ-ում առաջին անգամ հայտնվել են 1970-ական թվականներին: Այժմ երկրում կան ավելի քան 300 նման քաղաքներ, որոնց տեղական իշխանությունները հրաժարվում են ֆեդերալ իշխանություններին հայտնել բնակիչների ներգաղթային կարգավիճակի մասին:
Թրամփն «ապաստարան-քաղաքների» ֆեդերալ ֆինանսավորման սահմանափակման հրամանագիրն ստորագրել է հունվարի վերջին: