
Հայաստանի շախմատի հավաքականի անդամ Սերգեյ Մովսեսյանը շարունակում է ելույթները «Ռեյկյավիկ Օփեն»-ում:
Մրցաշարի 8-րդ տուրում Մովսեսյանը մրցում էր Ֆիլիպինները ներկայացնող Տորե Եվգենիոյի հետ: Սպիտակներով խաղացող հայ շախմատիստը հաղթել է մրցակցին:
Այս հաղթանակից հետո Մովսեսյանը ունի 6 միավոր և միայն կես միավորով է ետ մնում առաջատարներից: