Ռիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, ռուսաստանցի բռնցքամարտիկ Միշա Ալոյանը հերքել է արգելված դեղամիջոց օգտագործելու մասին լուրերը: Fance Bears հաքերական խումբը հրապարակել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության տվյալների բազան կոտրելու միջոցով ստացած փաստաթղթեր, որտեղ նշված է նաև Միշա Ալոյանի անունը: Օլիմպիական եզրափակիչի օրը նրա մեզի մեջ հայտնաբերվել է արգելված տուամինոգեպտան նյութ, որը անոթներ նեղացնող դեղամիջոց է և լինում է քթի կաթիլների մեջ մրսածության դեմ:
«Ինչպես կարելի է դոպինգ օգտագործել ամենօրյա հսկողության տակ: Դրա իմաստը չկա: Ես երբեք ոչի մի արգելված դեղամիջոց չեմ ընդունել: Դա իմ կյանքի սկզբունքն է: Հիմար պետք է լինես, որ Օլիմպիական խաղերից առաջ, այդպիսի ուշադրության և հսկողության պայմաններում դոպինգ օգտագործես»,- Միշա Ալոյանի խոսքը մեջբերում է tass.ru-ն: