Իսպանիայի առաջնության 33-րդ տուրի «Ռեալ»-«Բարսելոնա» խաղին հետևել է 650 միլիոն մարդ:
Այս մասին գրում է AS-ն: «Էլ Կլասիկո»-ին միայն իսպանական հեռուստատեսությամբ հետևել է 2,6 միլիոն մարդ: Իսկ խաղը ցուցադրվել է 185 երկրում:
Առաջնության այդ խաղում «Բարսելոնա»-ն «Սանտյագո Բեռնաբեո» մարզադաշտում կայացած խաղում Լեո Մեսսիի վերջին րոպեին խփած գոլով հաղթանակ կորզեց արքայական ակումբից և երկրի առաջնությունում հավասարվեց նրան` կիսելով առաջին – երկրորդ տեղերը: