Կանադացի ռեփեր Դրեյքը դարձել է 2016 թվականի առավել մեծ ժողովրդականություն վայելող երաժիշտը, որը նաև առաջատարն է վաճառքների ցուցանիշով: Այդ մասին ասված է Ֆոնոգրամաներ արտադրողների միջազգային ֆեդերացիայի (IFPI) զեկույցում:
2015 թվականին այս վարկանիշը գլխավորում էր երգչուհի Ադելը, որն այս տարի նվաճել է հինգ «Գրեմմի» արձանիկներ: IFPI-ի զեկույցում նա իջել է չորրորդ տեղը:
Վարկանիշի երկրորդ հորիզոնականն զբաղեցրել է Դևիդ Բոունին, որը 2016 թվականի հունվարի 10-ին 69 տարեկան հասակում վախճանվել է Նյու Յորքում:
Առաջատարների եռյակը եզրափակում է Coldplay երաժշտական խումբը:
Առաջատարների տասնյակում տեղ են գտել նաև Ջասթին Բիբերը, Twenty One Pilots-ը, Բեյոնսեն, Ռիհաննան, The Weeknd-ը և ամերիկացի երգիչ Փրինսը, որը վախճանվել է 2016 թվականի ապրիլին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: