
Ամերիկյան հեռուստաշոուների աստղ Քիմ Քարդաշյանը էմոջինների իր տարբերակում` Kimoji հավելվածում ավելացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ անմոռուկը: Այս մասին նա գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում:
«Նոր անմոռուկ կիմոջի»,- նման գրառում է կատարել Քարդաշյանը` թողնելով #Armenian հաշթագը:
New Never Forget kimoji #Armenian pic.twitter.com/1DedXrwdAW
— Kim Kardashian West (@KimKardashian) 26 апреля 2017 г.
Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նա ևս մեկ գրառում էր կատարել թվիթերում, որում ասվում էր. «Մտածում եմ ամենուր գտնվող հայերի մասին: 102 տարի առաջ օսմանյան իշխանությունները սկսեցին մի կոտորած, որին զոհ գնաց 1,5 մլն մարդ: #ArmenianGenocide #NeverForget»: Նա կիսվել էր նաև Ծիծեռնակաբերդի բարձունքը պատկերող կարճ տեսանյութով, ինչպես նաև օրվա առնչությամբ քրոջ` Քլոե Քարդաշյանի գրառումով: