Լուսանկարիչ Էմմա Մարաշլյանի Facebook-յան գրառումը. «Արևմտյան Հայաստանի մասին եռապատման վերջին մասը նվիրված է Կարինի (Էրզրումի ) շրջանին, որը մեզ նվիրել է հայկական ինքնատիպ և ամենագեղեցիկ ազգային հագուստներից մեկը։ Ինձ բախտ է վիճակվել իրականացնել ֆոտոսեսիա Կարինի տարազով Արաքս գետի ափին` Բասենի կամրջի վրա։
Կարինը ինձ համար կարևոր է նաև նրանով, որ Մարաշլյանները (ամուսնուս նախնիները) ապրել են այնտեղ և հենց այնտեղից էլ տեղափոխվել են Արևելյան Հայաստան»։