Արմատներով արցախցի երգչուհի Ջամալան ամուսնացել է (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Արմատներով արցախցի երգչուհի Ջամալան ամուսնացել է

Եվրատեսիլ 2016-ի  հաղթող երգչուհի Ջամալան Կիևում ամուսնացել է։ Այս մասին հայտնում է  vesti-ukr կայքը: Ջամալայի ընտրյալը Բեկիր Սուլեյմանովն է, ով երգչուհուց 8 տարով փոքր է։

Հարսանիքին Ջամալան փակ սպիտակ զգեստով է ներկայացել։ Արարողությունից հետո զույգը մեկնել է Եվրոպա՝ մեղրամսի։

Հիշեցնենք, որ Ջամալան արմատներով Արցախից է: Հարցազրույցներից մեկի ժամանակ երգչուհի նշել է. «Մորս նախնիները Լեռնային Ղարաբաղից են, որտեղից պապիկիս ծնողները ստիպված են եղել հեռանալ Միջին Ասիա: Պապիկս այդ ժամանակ 5 տարեկան էր, նրա ընտանիքին կուլակաթափ են արել: Ղրղըզստանում նա զբաղվել է շերամապահությամբ»:

asekose.am