Դուբայի INDEX Design Series ցուցահանդեսում կցուցադրեն 57,5 հազար դոլար արժողությամբ բարձ:
Ցուցահանդեսը տեղի կունենա մայիսի 22-ից մինչև 25-ը Դուբայի Համաշխարհային առևտրական կենտրոնում, հաղորդում է Luxurylaunches-ը:
Օբյեկտի դիզայնը մշակել է պարանոցի ֆիզիոթերապիայի բնագավառի հոլանդացի մասնագետ Թայս վան դեր Հիլսթը: Ստեղծողի խոսքով՝ բարձի մշակումը տևել է 15 տարի:
Բարձը պատրաստված է հատուկ ոչ թունավոր փրփուրից, որին ձև են տվել 3D մոդելավորման միջոցով: Վրայից այն պատված է մետաքսով, եգիպտական սպիտակ բամբակով և ոսկու նրբաշերտով:
Ճարմանդշղթան զարդարված է չորս ադամանդներով և 22,5 կարատ (4,5 գրամ) քաշով շափյուղայով: Բարձի տեղափոխման համար կցվում է Louis Vuitton-ի հատուկ պատյանը:
Յուրաքանչյուր բարձը կարելուց առաջ մշակողները պարզում են, թե ինչ դիրքով է (կողքին, մեջքին կամ փորին) պատվիրատուն գերադասում քնել, բարձի ճիշտ ձևը որոշվում է՝ ելնելով ստացված տվյալներից: