Շախմատի վետերանների երկրորդ հաղթանակն աշխարհի առաջնությունում
Advertisement 1000 x 90

Շախմատի վետերանների երկրորդ հաղթանակն աշխարհի առաջնությունում

Հունական Հերսոնիսսոսում` Կրետե կղզում, ընթանում է շախմատի աշխարհի վետերանների թիմային առաջնությունը (22 թիմ, 9 տուր),- տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Հայաստանի հավաքականը հանդես է գալիս 50-ից բարձր տարիքային խմբում: Երկրորդ տուրում մեր շախմատիստները 4:0 չոր հաշվով առավելության հասան գերմանական VSG 1880 Offenbach թիմի նկատմամբ:

Հաղթանակ գրանցեցին Ռաֆայել Վահանյանը, Արտաշես Մինասյանը, Կարեն Մովսիսյանը և Նորայր Քալանթարյանը: Երկու տուրից հետո Հայաստանի հավաքականը 4 միավորով (7.5 անհատական միավոր) զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը:

armsport.am