Ավստրալացին շնաձկանը նկարահանել է ոչինչ չկասկածող սերֆինգիստների կողքին (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Ավստրալացին շնաձկանը նկարահանել է ոչինչ չկասկածող սերֆինգիստների կողքին

Ավստրալացի լուսանկարիչ Դևիդ Ֆինլեյը, որը դրոնից նկարահանում էր Քիամա լողափը և շրջակայքը, պատահաբար շնաձուկ է հայտնաբերել երեք սերֆինգիստների անմիջական մոտակայքում: Այդ մասին գրել է Mashable-ը:

«Այնտեղ շնաձուկը հենց ջրի երեսին է»,- ասում է Ֆինլեյը իր հարապարակած տեսանյութում: Տեսահոլովակում իրոք հեշտությամբ կարելի է տեսնել գիշատչին, որը նախ լողում է ոչինչ չկասկածող սերֆինգիստների կողքին, իսկ ավելի ուշ հեռանում է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: