Դոպամինը երջանկության հորմոնն է և մեր առողջության պահապանը։ Budetezdorovy.ru կայքը գրում է, որ այն արտադրվում է ուղեղի կողմից և մի շարք կարևոր գործառույթներ է իրականացնում օրգանիզմում։ Այս հորմոնի մակարդակը բարձրացնելու համար կարող եք ձեռնարկել հետևյալ քայլերը։
Կախվածություն ձեռք մի բերեք։ Ալկոհոլից, թմրանյութերից, ազարտային խաղերից, նույնիսկ գնումներից կախումը մեզ հաճախ է հաճույք պատճառում։ Բայց դա երբեք չի լուծում առկա խնդիրները։
Արվեստ։ Ստեղծագործելը բարձրացնում է դոպամինի մակարդակն ուղեղում և մեզ ավելի կենտրոնացած դարձնում։ Ստեղծագործելու համար պարտադիր չէ պրոֆեսիոնալ լինել, պարզապես արեք այն, ինչ հաճույք է պատճառում։
Վարժություններ։ Սա կօգնի բարձրացնել ոչ միայն դոպամինի, այլև էնդորֆինի և սերոտոնինի մակարդակը։ Պարբերական վարժությունները կնվազեցնեն սթրեսի մակարդակը, ուրախության զգացում կպարգևեն, կուժեղացնեն։
Մեծացրեք տիրոզինի քանակը։ Սա ամենակարևոր քիմիական նյութերից մեկն է՝ դոպամինի արտադրության համար։ Այն ամինաթթու է, որն օգտագործվում է սպիտակուցների ստեղծման համար։ Այս ամինաթթվի մակարդակը բարձրացնելու գործում կօգնեն նուշը, ավոկադոն, բանանը, ձմերուկը, կանաչ թեյը և դառը շոկոլադը։
Հավելումներ օգտագործեք։ Օրգանիզմում դոպամինի մակարդակը բարձրացնելու գործում ձեզ կարող են օգնել կանաչ թեյն ու քրքումը։
Պարբերական մաքրում։ Բակտերիաների և տոքսինների կուտակումը թուլացնում է իմունային համակարգը և խոչընդոտում դոպամինի արտադրությանը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը