Հայտնիները` Նարեկ Դուրյանի տարեդարձին և ներկայացման պրեմիերային. life.tert.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հայտնիները` Նարեկ Դուրյանի տարեդարձին և ներկայացման պրեմիերային. life.tert.am

Դերասան, ռեժիսոր Նարեկ Դուրյանը երեկ նշում էր տարեդարձը: Իր ծննդյան օրը հանդիսատեսի դատին նոր ներկայացում հանձնելը ավանդույթ է դարձել: Դա օրը տոնելու նրա սիրելի տարբերական է: Tert.am Life-ը ներկա է եղել ներկայացման առաջնախաղին և իր ընթերցողներին  է ներկայացնում հետաքրքիր պահերը։ Նարեկ Դուրյանին շնորհավորելու էին եկել ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, հասարակական քաղաքական գործիչներ, թատերական գործիչներ և շոու բիզնեսի աստղեր։

Պրեմիերան կայացավ Նարեկ Դուրյանի  հիմնադրած և ղեկավարած «Բոհեմ» թատրոնում։ «Ճտերն աշնանն են հաշվում» ներկայացումը իրականության և մտացածինի սահմանում է։ Այն հնարավորություն է տալիս նորովի ճանաչել Դուրյանին, այս անգամ` որպես դասախոս։ Սակայն իրականության և հորինվածի սահմանը յուրաքանչյուրը կհասկանա յուրովի` ճիշտ այնքան, որքան ճանաչում է Նարեկ Դուրյանին։

Ներկայացման մեջ խաղում են ինչպես փորձառու դերասաններ` Վարուժան Մանուկյանը, Գրիգոր Հակոբանը, Ռաֆայել Երանոսյանը, Անդրանիկ Հարությունյանը, Թամարա Պետրոսյանը և այլք, այնպես էլ նորավարտ ուսանողներ։ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում Դուրյանի ղեկավարած կուրսն այս տարի ավարտում է բուհը։ Սա նրանց դիպլոմային աշխատանքն է։

«Սիրում եմ իմ հոբելյանները նոր ներկայացմամբ նշել։ Այսօր հոբելյան չէ,  ընդամենը 58 տարեկան եմ դառնում, սակայն կրկին տոնում եմ նոր ներկայացմամբ»,– ասաց Դուրյանն ու հավելեց, որ տարիներ առաջ իր ուսանողական խենթ օրերի ընկեր Արմեն Մազմանյանը՝ Մազը, իրեն առաջարկել է դասավանդել Թատերականում:

«4 տարիները թռան, գնացին, հասանք դիպլոմային ներկայացման ընտրությանը: Մինչև ուզում էի հասկանալ՝ ինչ պետք է ընտրենք, ուսանողներս եկան, ասացին՝ Նարեկ Օհանիչ, մի բան ենք մտածել, եկեք մի բան բեմադրենք, միասին խաղաք: Ասացի՝ սրանց մտքի թռիչքին նայիր:) Ցրելու համար ասացի՝ համաձայն եմ, բայց պայմանով, որ դուք գրեք: Արդեն մոռացել էի  այս խոսակցության մասին, մեկ էլ եկան` մի քանի պատկեր գրած: Կարդացի, զարմանալի է, բայց հավանեցի: Ասացի՝ գրեք, եթե լավ եղավ, կխմբագրեմ, կբեմադրենք, խաղացանկում էլ կներառենք, թե որքան կդիմանաք, հանդիսատեսը կորոշի, բայց եթե վատ եղավ, ես ձեզ սիրում եմ, շատ եմ սիրում, բայց ոչ այդքան:)»,– իրեն բնորոշ ձևով նախապատմությունը ներկայացրեց դերասանը։

Նա նշեց, որ կարևորում է ուսանողներին ճիշտ ուղու վրա դնելը։ «Մտածեցի՝ ինչու ոչ: Ես 58 տարեկան, քիչ թե շատ, կայացած մարդ եմ։ Վերջապես երազանքս կատարվեց` իմ թատրոնն ունեմ, 10 տարով, բայց այնուամենայնիվ:Եթե կարող եմ երիտասարդներին հնարավորություն տալ բեմ բարձրանալ, հանդիսատեսին ներկայանալ, իրենց սիրած մասնագիտությամբ ազնվորեն դրամ վաստակել, ինչու ոչ: Ի վերջո, կուրսի ղեկավարի ամենամեծ առաքելությունն է` ուսանողներին ճիշտ ուղու վրա դնել: Համենայն դեպս, մեր ժամանակ այդպես էր»,– նկատեց նա։

Ամբողջությամբ՝ life.tert.am