Անյցյալ շաբաթ Կիևում տեղի է ունեցել Յալթայի եվրոպական ռազմավարության (YES) ամենամյա համաժողովը, որին մասնակցել է Իսրայելի նախկին նախագահ և վարչապետ 92-ամյա Շիմոն Պերեսը: Նրա ելույթը լայն արձագանք է գտել լրատվամիջոցներում և սոցցանցերում: Ներկայացնում ենք հատվածներ նրա խոսքից:«Մենք երազում էինք մեր հողի մասին, սակայն հողը, որ ստացանք, երազանք չէր: Այնտեղ ճահիճներ էին, մոծակներ, անապատ՝ հարավում, քարեր:
Պետք էր ընտրել մոծակների ու քարերի միջև: Այնտեղ երկու լիճ կար՝ մեկը՝ մեռյալ, մյուսն էլ չորանում էր: Կար հայտնի գետը, սակայն այնտեղ էլ ջուր չկար: Այսինքն, ջուր ընդհանրապես չկար: Բնական ռեսուրսներ նույնպես չկային: Այն ժամանակ ասում էին, որ Մերձավոր Արևելքում երկու տեսակի երկրներ կան՝ նավթային ու սուրբ: Մերը բացարձակ սուրբ էր, որովհետև ընդհանրապես ոչինչ չկար»:Մենք միայնակ էինք: Մենք չունեինք կրոնակից եղբայրներ, լեզվակից քույրեր, պատմական հարևաններ: Այս ամենը տեղի էր ունենում Հոլոքոսթից հետո: Մենք գնացինք այնտեղ ու չգիտեինք ինչ անել:Բնության ամենամեծ հարստությունը մարդն է: Մարդիկ հարստացրին հողը, այլ ոչ թե հողը մարդկանց:Մենք բոլորս գիտնականներ դարձանք: Իսրայելում յուրաքանչյուր ֆերմեր փնտրում էր, թե ինչպես գյուղատնտեսություն զարգացնել առանց ջրի ու հողի:
Դա բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված առաջին գյուղատնտեսությունն էր:Ի զարմանս մեզ՝ պարզվեց, որ գյուղատնտեսությունը, որը հիմնված է ոչ միայն հողի, այլ նաև բարձր տեխնոլոգիաների վրա, աշխատում է: Հիմա բավականաչափ ջուր ունենք: Ջուրը սովորաբար գտնում են, այլ ոչ թե արտադրում: Մենք սկսեցինք արտադրել: Եվ հաջողության հասանք: Մենք սկսեցին աղազերծել ջուրը, մենք բանջարեղենի տեսակներ գտանք, որոնք շատ ջուր չեն «խմում», սելեկցիայով զբաղվեցինք: Ապագայի համար կարևոր է ոչ թե այն, ինչ գտնում եք, այլ այն, ինչ արտադրում եք:Մենք չունեինք մարդ, սպառազինություն, երբեք չէինք պատերազմել, 450 հազար հոգի էինք, չունեինք գեներալներ ու ռազմական փորձ: ՄԱԿ-ը որոշեց ստեղծել Իսրայել պետությունը, սակայն պատերազմ էր ընթանում: Մենք երկու բան պետք է անեինք.Առաջին՝ մարդիկ պետք է տղամարդ ու արի լինեին: Նրանք պետք է հասկանային, որ ընտրություն չունենք, մենք պետք է միայն հաղթենք:Երկրորդ՝ զենք չունեինք, հետևաբար սկսեցինք արտադրել: Բանակը կատարելագործելու համար ստիպված էինք զարգացնել բարձր տեխնոլոգիաները: Իսրայելական ՏՏ-ն աշխատում էր բանակի համար: