Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում նշվեց Ալեքսանդրապոլում ծնված հայ գուսան-երգահան Շերամի՝ Գրիգոր Տալյանի 160-ամյակը։
Նրան նվիրված համերգին մասնակցում էր նաև աշուղի թոռը՝ Կյուրեղ քահանա Տալյանը։ Վերջինս մի շատ հետաքրքիր պատմություն ներկայացրեց իր կյանքից։
«Շինարարության վրա էի աշխատում դեպքերի բերումով, ավազ ու ցեմենտ էի կրում, այդ ժամանակ 38 տարեկան էի, մի անգամ մեկ էլ գաջ քաշող վարպետներից մեկն իմացավ, որ Շերամի թոռն եմ, ապշած ասաց՝ Շերամի թոռն ես, եկել, ստեղ ավազ ես կրո՞ւմ։ Ասացի՝ հա, ասաց՝ ես Շերամի թոռը լինեի․․․ Հարցրեցի ի՞նչ կանեիր, ասեց գալստուկը կկապեի, փողոցով կգնայի-կգայի, կգնայի-կգայի․․․Ասում եմ՝ լավ ես ասում, բայց ես Շերամը չեմ, Շերամի թոռն եմ։ Ես շատ շնորհակալ եմ Շերամով լեցուն այս երեկոյի համար, մանավանդ մեր ժամանակներում, որ երգի ոլորտը լցված է աղբով, լցված է թե՛ հեռուստատեսությամբ, թե՛ տարբեր համերգներով։ Չգիտեմ․․․ Շնորհակալ եմ այս երեկոյի համար, և քանի դեռ Գյումրին ողջ է և այսօրվա երեկոն դրա վառ վկայությունն է, ամեն բան մի օր տեղն է ընկնելու, ես հավատում եմ», -ասաց նա։
Ամբողջությամբ՝ aravot.am