
Մայիսի 1-ին ՊԵԿ-ի «Միկա» մարզադահլիճում կմեկնարկի Կիոկուշին կարատեի Երևանի առաջնությունը:
Առաջին անգամ Հայաստանում կմասնակցեն Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի շուրջ 1000 մարզիկներ:
Ապրիլի 30-ին Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի հավաքականը կմասնակցի Թբիլիսիում կայանալիք Կովկասի առաջնությանը, որին կներկայանան նաև Ադրբեջանի և Վրաստանի հավաքական թիմերը:
armsport.am