Այս նյութը հրապարակվել է վարչապետ Կարեն Կարապետյանի Facebook-յան էջում. «Փետրվարին մեկնարկած Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագիրն իրականացման ակտիվ փուլում է։ Այս պահին ինտենսիվորեն իրականացվում են ենթակառուցվածքների շինարարական աշխատանքները, որի համար նախատեսված ներդրումային ծավալը կազմում է շուրջ 1,815,000,000 դրամ»:







