ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ 2017 թվականի բյուջեով ինչքա՞ն գումար է հատկացված ավանդները մարելու համար: Ո՞ր թվականին ծնված քաղաքացիները կարող են ստանալ իրենց գումարները: Ժորա Նազարյան (72 տարեկան, թոշակառու)
ՊԱՏԱՍԽԱՆ. «Հայաստանի Հանրապետության 2017թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ կետի և ՀՀ կառավարության 23.04.2014թ.-ի N 460-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն՝ նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք ունեն մինչև 1931թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձինք կամ ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցները կամ մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող՝ ՀՀ սահմանամերձ համայնքներում 2014թ. օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձինք: Նշված յուրաքանչյուր կարգավիճակի համար ձևավորվում է ավնադների փոխհատուցման առաջին ամփոփ ցուցակ:
Կարգի 14-րդ կետի համաձայն՝ ավանդերի փոխհատուցամն ամփոփ ցուցակում ավանդատուի հաշվառման հերթական համարը որոշվում է դիմումի օրվա դրությամբ՝ ըստ նշված առաջնահերթությունների՝ 1. տարեցների համար՝ ըստ տարիքի (ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը)՝ նվազման հաջորդականությամբ 2. ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակից անձանց համար՝ ըստ հաշմանդամության առկայության՝ ա. 1-ին խմբի հաշմանդամություն, բ. 2-րդ խմբի հաշմանդամություն, գ. 3-րդ խմբի հաշմանդամություն դ. հաշմանդամություն չունեցող անձ:
Շարունակելի
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար Ա. Գրիգորյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ 2016թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին ավանդների դիմաց փոխհատուցում ստացած ընտանիքների թիվը կազմել է 761, իսկ փաստացի վճարված գումարը՝ 1.781.402 դրամ: