Այսօր կայացած ասուլիսի ժամանակ Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը հայտարարեց, որ Տիգրան Աթանեսյանը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փաստաբանն է, հետևաբար, չի կարող դեպքի վերաբերյալ օբյեկտիվ քննություն իրականացնել:
Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում Աթանեսյանը հայտարարեց, թե Բաբայանն անգրագետ է, քանի որ գործի քննությունն իրականացնելու է Քննչական կոմիտեն, ոչ թե ոստիկանությունը և հայտարարեց, որ հպարտ է Գասպարյանի ներկայացուցիչը լինելու համար: