Անահիտ Կիրակոսյանի ավագ դուստրը՝ Լաուրան ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է նրան ծննդյան կապակցությամբ.
«Իմ կյանք, իմ թանկ, իմ ամենակարևոր՝ շնորհավոր ծնունդդ՝ կյանքիս կարևորագույն ձեռքբերում:
Դու ծնվել ես, որ ինձ համար լինես երբեմնի ամենաթանկ նվերը… Դու իմ հատուկենտն ես էս աշխարհում, ում ունենալու համար անվերջ շնորհակալ եմ իմ բախտից ու ճակատագրից, որովհետև բախտաբերություն ա քեզ պես լավագույն հատկանիշների ամբողջացված կերպարին որպես մայր ունենալը, ով ամեն վայրկյանս լցնում ա երջանկությամբ, իրական հեքիաթով ու ուրախությամբ, ստիպելով ավելի սիրել ու գնահատել իրեն:
Սիրում եմ քեզ կանգնած, պառկած, արթուն և քնած, սիրում եմ քեզ ժամը մեկին, երկուսին, ժամը երեքին և ժամը հավերժին… սիրում եմ քեզ հետո, առաջ և հենց հիմա: Սիրում եմ քեզ, որովհետև քո մեջ եմ գտել լավ մարդու, հմայիչ կնոջ ու հիասքանչ մոր կերպարները»: