«Եվրատեսիլ 2017»–ին Հայաստանը ներկայացնող երգչուհի Արծվիկը մայիսի 9–ին բեմ կբարձրանա դիզայներ Ֆաինա Հարությունյանի մոդելավորած զգեստով։ Տեսահոլովակում երգչուհին համագործակցել էր Արամ Նիկոլյանի հետ, սակայն նրա բեմական կերպարը վստահված է Ֆաինային։
Tert.am Life–ը կապ հաստատեց Արամի հետ` պարզելու, թե ինչն է պատճառը, որ իրենց համագործակցությունը չի շարունակվել։
Հիշեցնենք, որ Արծվիկի «Fly with me» տեսահոլովակի պրեմիերայից հետո համացանցում բուռն քննարկումներ սկսվեցին։ Շատերն ասում էին, որ Արծվիկը կրկնօրինակել է ռուս երգիչ Սերգեյ Լազարևին։ Արամը մեզ հետ զրույցում պատասխանել էր քննադատություններին. «Հագուստի դետալը վերցված է 2013 թվականի հայտնի դիզայներներից մեկի հավաքածուից։ Երգն իր մեջ ունի տարբեր մշակույթներ ու փորձել ենք այդ տարբեր մշակույթները ցույց տալ նաև հագուստի մեջ։ Կերպարի մեջ կան հայկական զարդեր, ճապոնական թևեր ու տարբեր գույներ։ Առհասարակ, մեր ժամանակներում վերցնել ինչ–որ մի բան ու օգտագործել վաղուց ընդունված է։ Բավականին դժվար է ինչ–որ բան անել, որը չի արվել։ Տեսահոլովակի վրա աշխատել են շատ մարդիկ և սա թեմային աշխատանք է։ 3 օրում նստել հեծանիվ մտածելը անիմաստ է»։
Ամբողջությամբ՝ life.tert.am