Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Բերնդ Շուստերը խորհրդավոր հայտարարությամբ է հանդես եկել:
Գերմանացի մասնագետը նշել է, որ «Արքայական ակումբում» եղել է ֆուտբոլիստ, որն իրեն ավելի ուժեղ է համարել Դիեգո Մարադոնայից և Կրիշտիանու Ռոնալդուից:
Մասնագետն, իհարկե, չի պարզաբանել, թե ում մասին է խոսքը: Միաժամանակ, նա բարձր է գնահատել այնպիսի ֆուտբոլիստների, ինչպիսիք ենք Իսկոն և Մարկո Ասենսիոն.
«Միակ խելագարը, որն իրեն Մարադոնա և Ռոնալդու էր համարում, արդեն հեռացել է «Ռեալից»: Իսկոյի և Ասենսիոյի գլուխը հիանալի է աշխատում: Նրանք այդ խելագարներից չեն»,- Շուստերի խոսքերն է փոխանցում «Marca»-ն:
Հիշեցնենք՝ Շուստերը 2007-ից 2008 թվականներին է մարզել «Ռեալը»:
armsport.am