Eschalley.com-ը գրում է, որ 2016 թվականի Հայաստանի եվրատեսիլյան պատվիրակ Իվետա Մուկուչյանը օրերս մասնակցել է Գերմանիայում Եվրատեսիլ երգի մրցույթին նվիրված ծրագրի, որի ընթացքում քննարկել են եվրատեսիլյան այս տարվա երգերը։ Ծրագրի ժամանակ նա նշել է, որ Ադրբեջանի այս տարվա ներկայացուցիչ Դիհաջի «Skeletons» ստեղծագործությունը իր համար գրվել էր դեռ անցյալ տարի, եվրատեսիլում կատարելու համար, սակայն երգչուհին մերժել է և կատարել «LoveWave» ստեղծագործությունը։ Ի դեպ, հարցազրույցներից մեկում Ադրբեջանի ներկայացուցիչն ասել է, որ «Skeletons» երգը գրվել է հատուկ իր համար, ավելին` իր ներկայությամբ: