Պորոշենկոյի կինը ուկրաինական հեռուստատեսությամբ առավոտյան մարզանք է վարելու
Advertisement 1000 x 90

Պորոշենկոյի կինը ուկրաինական հեռուստատեսությամբ առավոտյան մարզանք է վարելու

Ուկրաինայի նախագահի կինը՝ Մարինա Պորոշենկոն առավոտյան մարզական հեռուստահաղորդում է վարելու։ Համապատասխան պրոմո- տեսահոլովակը հրապարակել է «Ուկրաինա» հեռուստաալիքը, որտեղ հիմա աշխատելու է առաջին տիկինը։

«Եվ յուրաքանչյուր ուկրաինացի կլինի ուժեղ ու առողջ»,- խոստանում է Մարինա Պորոշենկոն իր երկրի քաղաքացիներին։

Պյոտր Պորոշենկոյի կնոջ համար պատրաստել են հատուկ շարք «Սպորտի ռիթմով» ՝ «Առավոտ» շոուի շրջանակում։ Մարինա Պորոշենկոյի մասնակցությամբ հաղորդման առաջին թողարկումը կկայանա մայիսի 15-ին՝ 7։15-ին։

Մարինա Պորոշենկոն ակիվ մասնակցում է զանազան սոցիալական ծրագրերի՝ մասնավորապես ներառական կրթության ոլորտում։

news.am