Լողի Հայաստանի առաջնությունում նոր ռեկորդ է սահմանվել
Advertisement 1000 x 90

Լողի Հայաստանի առաջնությունում նոր ռեկորդ է սահմանվել

«Գարնդ Սպորտ» մարզահամալիրի լողավազանում շարունակվում է լողի Հայաստանի առաջնությունը:

Մրցումային երկրորդ օրը Հայաստանի չեմպիոններ դարձան` ազատ ոճ, 200 մետր`  Արթուր Բարսեղյանը, Անի Պողոսյանը:

Բրաս, 50 մետր Ստանիսլավ Կարապետյանը, Էլեն Եսայանը:

Թիկնալող, 50 մետր Մայքլ Բրաունը, Անի Պողոսյանը:

Համալիր լող, 200 մետր Գևորգ Մարկոսյանը, Եվա Ավագյանը:

Բատերֆլայ, 100 մետր Արթուր Բարսեղյանը, Վարսենիկ Մանուչարյանը:

Ազատ ոճ, փոխանցալող, 4х100 մետր ձևում 3:38.16 արդյունքով ռեկորդ սահմանեց «Նեպտուն»-ը, հաղթող դարձավ նաև «Ակվալենդ»-ը:

Հայաստանի առաջնությունը կշարունակվի նաև ապրիլի 30-ին